ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Աշխարհի աչքի առաջ ազգի սերուցք կորցրինք, թե հանուն ինչի, մենք գիտենք, բայց մեզ հուշել էին «հանուն ոչնչի» ապրողները

Աշխարհի աչքի առաջ ազգի սերուցք կորցրինք, թե հանուն ինչի, մենք գիտենք, բայց մեզ հուշել էին «հանուն ոչնչի» ապրողները
12.11.2023 | 20:34

Հաղթանակի օր է նշում թշնամին Ստեփանակերտում։ Կարող էի չգրել այդ մասին, բայց գրեցի, քանի որ ինձ պարտվող չեմ ճանաչում չարի և բարու անհավասար պայքարում։ Պարտվող կլինեի, եթե մնայի թշնամու հպատակության տակ, բայց հազարավոր արցախցիների նման ընտրեցի չարից հեռու ազատությունը` հասկանալով, որ աշխարհն էլ խարդավանքներով լիքն է, որտեղ հաղթում են մարդուն իրենց հնարած օրենքներով կամ զինատեսակներով, խաբելով կամ խորամանկությամբ...

Երբևէ չէի սպասել, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, բայց համոզված էի, որ մեկ-երկու հայկական դիրքերի վրա անօրենները կհարձակվեն, թե իբր ահաբեկիչների են ոչնչացնում։

Ամիսների շրջափակումից կոտրված, սովահար արցախցիների համար միջազգային կոչերն ու հայտարարությունները զրո արժեք ունեին, անգամ` միջազգային դատարանի որոշումներն ու վճիռները, որոնց հանդեպ միամտաբար հավատ ունեինք։

Այդպես էլ թղթերի վրա մնաց ամեն ինչ, այդպես էլ չկարողացանք ապացուցել, որ հայրենի հողի նվիրյալներն ահաբեկիչներ չեն:

Պաշտպանության բանակ ունեցող Արցախում արդեն քանի տարի մեր զինվորականները որակազրկվեցին ու աշխարհի աչքի առաջ ազգի սերուցք կորցրինք, թե հանուն ինչի, մենք գիտենք, բայց մեզ հուշել էին «հանուն ոչնչի» ապրողները։

ՈՒ այդ «ոչինչը» բախվեց մեր ուղեղներին։ Մենք տհաս չէինք, որ չհասկանայինք, թե մեզ ինչ է սպասվում, սակայն հավատ ունեինք, որ քանի դեռ խաղաղապահներ կան Արցախում, գոնե մինչև նրանց վերջնաժամկետը, որ 2025-ի նոյեմբերին է լրանում, կապրենք մեր հայրենիքում։ Բայց մեր աչքերը բացեց հարևան միապետը, որ իր նավթոտ դնչին չի բախվի ոչ մի երկիր, անգամ եթե միջազգային խաղաղապահներ լինեին Արցախում։

Թշնամի բռնապետը գիտեր, թե ովքեր են Արցախի համար կյանքը տվող հայորդիները, բայց աշխարհով մեկ թմբկահարեց, որ ահաբեկիչների դեմ է իր պատերազմը։

Եվ թույլ տվին մեր ներսում էլ մեր տղաների կյանքերի գնով կորցնել Արցախը, երբ գիտեին, որ մեկ-երկու օրը բավական է այդ «ահաբեկիչներին» ոչնչացնելու համար։

Այս օրը` նոյեմբերի 8-ը, թշնամին հայտարարեց «Հաղթանակի օր»։

ՈՒ՞մ հաղթեց այդ մարդասպան ցեղը, ինչպե՞ս հաղթեց, ի՞նչ զինատեսակներով:

Սա չարի օր պետք է հռչակվեր, որ հաղթել է չարը, անարդարը, խաբեությունը, խարդավանքը, խորամանկությունն է հաղթել արդարին, երբ 120 հազարի կյանքեր «կանգնեցրին» Արցախում ամիսների շրջափակումով, երբ 24-ժամյա թուրք-ադրբեջանական տեղատարափով հաղթող դարձան անօրենները` տեր դառնալով սրբարան Արցախին։

Անգամ սպորտում` բռնցքամարտում լինի, թե ըմբշամարտում, քաշային հավասարակշռությունը պահպանվում է, բայց այս անօրեն ցեղը աշխարհի զինատեսակները մեր գլխին թափեց ու հաղթող ճանաչեց իրեն։

Չզարմանանք, որ ներքին կյանքում էլ նազարները հաղթող են դառնում։

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3251

Մեկնաբանություններ